2931 դիտում
23:12 09-07-2020
Անձնագրերի ինդեքսում Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցնում
Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցնում տարբեր երկրների անձնագրային [url=https://www.passportindex.org/?gclid=Cj0KCQjwgJv4BRCrARIsAB17JI4Z3eM8BguOP5gKhZ7V8lUNnOnRYdNJz_GFdJwyg6xQ7iyx6qx7o8YaAlM3EALw_wcB]ինդեքսում[/url], որը կազմել է Henley & Partners-ը: Երկրի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 63 երկիր:
Վրաստանը 53-րդ տեղում է, այս երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել 116 երկրներ: Ադրբեջանը գտնվում է 76-րդ տեղում (67 երկիր):
Ինդեքսում առաջին տեղը զբաղեցնում է Ճապոնիան, որի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 191 երկիր, նրան հաջորդում է Սինգապուրը՝ 190 երկիր: Երրորդ տեղը կիսում են Գերմանիան և Հարավային Կորեան`189 պետություն: Չորրորդ տեղում Իսպանիան և Իտալիան են՝ 188 երկիր, հինգերորդում՝ Ավստրիան՝ 187 երկիր:
Առաջին տասնյակում են նաև Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Հունաստանը, Մալթան, Ավստրալիան, Կանադան:
Նմանատիպ նյութեր
24343 դիտում
22:53 02-07-2019
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր. Հայաստանն անձնագրերի ինդեքսում 84-րդն է
3539 դիտում
13:52 20-02-2020
Telcell Wallet-ն առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում
Այս բաժնից
1564 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ