Սարգիս Ադամյանն առաջին մարզումն է անցկացրել «Հոֆենհայմի» կազմում
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին մարզումն է անցկացրել գերմանական «Հոֆենհայմի» կազմում, որը գալիք մրցաշրջանում հանդես է գալու Բունդեսլիգայում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/01/sargis/991666]Armsport.am[/url]-ը:
Հիշեցնենք, որ Ադամյանի՝ «Հոֆենհայմի» հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հուլիս:
25-ամյա հայ ֆուտբոլիստը «Հոֆենհայմ» էր տեղափոխվել Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեդենսբուրդ» ակումբից, որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 32 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ: