Սարգիս Ադամյանը` «Հոֆենհայմի» հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Հարցվածների 83 տոկոսը քվեարկել է մեր հարձակվողի օգտին:
Նշենք, որ «Հոֆենայմը» Բունդեսլիգայում հոկտեմբերին անցկացրած 4 խաղում 4 հաղթանակ է տարել, իսկ Սարգիս Ադամյանը դուբլի հեղինակ է դարձել «Բավարիայի» հետ արտագնա խաղում (2:1):