211652_close_icon
views-count69290 դիտում article-date 19:32 01-07-2019

Երևանում աղմկահարույց վիճաբանություն-դանակահարության հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված բոլոր 8 վիրավորների ինքնությունը պարզվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է հունիսի 28-ին Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով Երևանի Աստղիկ և Արմենիա բժշկական կենտրոններ տեղափոխված վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 33-ամյյա Գարեգին Պետրոսյանը, 35-ամյա Արմեն Պետրոսյանը, 34-ամյա Արտակ Բարսեղյանը, 31-ամյա Արթուր Բարսեղյանը, 51-ամյա Սամվել Գևորգյանը, 55-ամյա Վարդան Հակոբյանը, 27-ամյա Վարազդատ Հակոբյանը, 29-ամյա Անդրանիկ Հակոբյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և հիմնական կատարողին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/29/1128672/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ էին տեղափոխվել 8 հոգի: Հիվանդանոցներ էին մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր: Դեպքի վայր էր ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը: Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ, ովքեր կատարում էին դեպքի վայրի զննություն և տեղում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր