34098 դիտում
20:59 06-03-2022
Պարզվել է երեկ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մարդատար «Գազելի» բոլոր վիրավորների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի նկողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 5-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Nissan-ը վարել է Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Ջեմմա Ս.-ն, իսկ «Գազելը» վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Ալիկ Հ.-ն:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Գազելի» ուղևորներ, 36-ամյա Արթուր Ս.-ն, 60-ամյա Սուսաննա Շ-ն, 50-ամյա Լուսիկ Խ.-ն, 43-ամյա Ալինա Խ.-ն և 69-ամյա Անյա Վ.-ն, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ 66-ամյա Ագապի Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ջեմա Ս.-ն աշխատում է Սպիտակի բժշկական կենտրոնում, իսկ Ալիկ Հ.-ն աշխատում է Էջմիածնի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ-ում՝ որպես վարորդ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 5-ին ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87 կմ-ում՝ Արագածի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել էին Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Վիրավորներից երկուսին Գազելից դուրս էին բերել փրկարարները։
Օպերատիվ էին գործել «Ապարան» ԲԿ-ի և Ծաղկահովիտի բուժամբուլատորիայի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)