211652_close_icon
views-count2224 դիտում article-date 13:30 01-07-2019

Ռուսական C-400-ները 10 օրում կհասնեն Թուրքիա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգերը 10 օրում կհասնեն Թուրքիա, տեղեկացրել է [url=https://www.interfax.ru/world/667276]interfax.ru[/url]-ն։ Էրդողանն այս հայտարարությունն արել է Ճապոնիայում G20-ի գագաթաժողովի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին ամերիկացի պաշոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո։ Շաբաթ օրը ելույթ ունենալով G20-ի գագաթաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի մտցնի Անկարայի հանդեպ C-400-ների ձեռքբերման հետ կապված։ Նա նաև հիշեցրել է, որ Անկարան «սպասում է հինգերորդ սերնդի 100 հատ F-35 կործանիչ»։ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Թուրքիայի կողմից C-400-ներ գնելու հետ կապված։ ԱՄՆ-ը ակտիվ փորձեր է ձեռնարկում՝ թույլ չտալու դա։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ եթե վերջինը գնի այդ համակարգերը, ապա ԱՄՆ-ը կարող է չտալ Թուրքիային F-35կործանիչ-ռմբակոծիչներ։

Նմանատիպ նյութեր