211652_close_icon
views-count62228 դիտում article-date 20:20 30-06-2019

Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի 70-ամյա կինն ահազանգում է. գյուղապետն ու նրա հայրը մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչների հիմնական զրույցի թեման գյուղապետ Վահրամ Ավետիսյանի և նրա հոր՝ Սաղաթել Ավետիսյանի կողմից բնության նկատմամբ իրականացված վանդալիզմն է: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում գյուղապետի և նրա հոր կողմից բնության նկատմամբ կատարված ոտնձգության առթիվ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նույն գյուղի բնակչուհի, 70-ամյա Սեդա Ղազարյանը, ում գյուղում ավելի շատ ճանաչում են որպես Ալվարդ, արցունքը մի կերպ զսպելով, ասում էր. «70 տարեկան կին եմ: 30 տարի առաջ վաղամեռիկ ամուսնուս հետ մեր բակում ստեղծեցինք փոքրիկ այգի: Տանջանքով խնամեցինք ծառերը, այդ թվում՝ ծիրանենի, բալենի, խնձորենի, ընկուզենի: 30 տարի աչքի լույսի պես խնամել ենք, ստացած բերք ու բարիքով հոգացել ենք մեր կարիքները: Ամսի 28-ին գյուղապետը իր հոր հետ, ով գյուղի էլեկտրիկն է, էկավ մեր տուն, թե՝ Ալվարդ, մի քանի ծառի ճյուղեր պետք է կտրենք, պատճառաբանելով, որ այն խանգարում է էլեկտրալարերին: Ես ի՞նչ իմանայի, որ հայր ու տղա, ովքեր էս գյուղի գլխին դարձել են մի իսկական պատուհաս, «Տերն ու ծառան» ֆիլմի հերոսի պես, որն էլ պատահի, էն էլ կկտրեն: Թուրքը որ թուրք է, նման բան չէր անի, որովհետև գիտի, էդ ծառերը իրեն մաքուր օդ են ապահովելու, բարիքներից էլ օգտվելու էին: Մարդ ինչ աստիճան ատի բնությունը, որ ընկույզը վրան, 30 տարվա՝ 7-ից ավել ծառերը ղասաբի պես ոչնչացնի»: Մի քանի գյուղացիներ էլ ասում էին. «30 տարվա հարուստ բերք տվող էս պոպոքի ծառերը էլ բերք չեն տա: Գյուղապետ կոչեցյալն իր էլեկտրիկ հոր հետ ծառերի ողնաշարը կոտրեց՝ պատճառաբանելով, թե էլեկտրալարերին խանգարում է: Տո այ խելոքներ, լարերին մի 2-3 ճյուղ էին խանգարում, դրանք կտրեիք, մարդու ապրուստի միջոցին ձեռք չտայիք: Ընտրել ենք գյուղապետ, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է: Եթե ծառերի սպանդ անելով երկիրը, գյուղը, ժողովուրդը պիտի բարգավաճի, ավելի լավ է, գյուղապետ չունենանք: Հանրապետականների օրոք դաժե սենց բան չէին անում: Էսքանից հետո էլ ընտանիքով զանգել են Աշտարակի ոստիկանություն, թե բա հասեք՝ Ալվարդի տղան հարձակվել է մեր տան վրա: Լրիվ սուտ տեղեկություն: Ուզում ա էդ ձևով վախի մթնոլորտ ձևավորի: Բայց չի իմանում, որ կարող է մարդիկ դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, որ էս գյուղապետի սանձերը քաշեն: Ասում էին, իրավիճակ է փոխվել: Թող մի հատ գան, գյուղում ռևիզիա անեն: Վստահ ենք, ստուգումներից հետո բարգավաճող գյուղապետը կխոստովանի, թե ինչի համար է բազմաթիվ գյուղացիների խնդրանքները մերժել, փոխարենը իր ընտանիքի անդամներին որտեղ ուզել, տեղավորել է գործի»: Գյուղացիները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի միջոցով խնդրում են, որպեսզի Արագածոտնի մարզպետը, Արագածոտնի դատախազն ու ոստիկանապետը հետամուտ լինեն ոչ միայն գյուղապետի ու նրա հոր կողմից բնության նկատմամբ կատարված վանդալիզմի բացահայտմանը, այլև գյուղացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր