Եվրոպայում օդի ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում. այն գերազանցել է 45 աստիճանը. կան զոհեր
Եվրոպայում վերջին օրերին գրանցված անոմալ շոգ եղանակի պատճառով 8 մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է DW-ն, հունիսի 29-ի տվյալներով՝ մահացությունների ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Ֆրանսիայում: Այստեղ շոգից 4 մարդ է մահացել, մահվան 2-ական դեպքեր էլ գրանցվել են Իտալիայում և Իսպանիայում:
Նշվում է, որ անոմալ շոգերը նաև մեծամասշտաբ հրդեհների պատճառ են դարձել Ֆրանսիայում և Իտալիայում: