Եվրոպայի 11 երկրներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը
Եվրոպայի 11 երկրներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, իսկ որոշ վայրերում այն հասել է 47-ի: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ըստ մասնագետների՝ նման շոգ եղանակը պայմանավորված է Աֆրիկայից ներթափանցող տաք օդային հոսանքով:
Այս ամառ չափազանց շոգ եղանակ է սպասվում Իտալիայում, Շվեյցարիայում, Վենգրիայում, Լեհաստանում, Խորվաթիայում, Սերբիայում, հնարավոր է՝ Ֆրանսիայում և Իսպանիայում:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Իտալիայի 26 քաղաքներում սպասվում է օդի բարձր ջերմաստիճան, իսկ Հռոմում այն չի իջնի 40 աստիճանից:
Վերջին անգամ Եվրոպայում ռեկորդային շոգ եղանակ է գրանցվել Աթենքում 1977թ.-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել է 48 աստիճանի: