211652_close_icon
views-count1305 դիտում article-date 17:21 29-06-2019

Կիպրոսի նախագահը կոտրել է ազդրոսկրը և կվիրահատվի

Կիպրոսի կառավարության մամուլի քարտուղար Պրոդրոմոս Պրոդրոմոուն հայտնել է, որ երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը աջ ոտքի ազդոսկրի կոտրվածք է ստացել եւ կվիրահատվի, հայտնում է [url=https://www.nytimes.com/aponline/2019/06/29/world/europe/ap-eu-cyprus-president-injury.html?searchResultPosition=8]The New York Times[/url]-ը: Մամուլի քարտուղարի խոսքով՝ Կիպրոսի նախագահի առողջությանը ոչինչ չի սպառնում: Նրա խոսքով՝ Անաստասիադիսը ոսկորը կոտրել է Լիմասոլում դժբախտ դեպքի հետևանքով: Կիպրոսի 72-ամյա նախագահը 2014 թվականի դեկտեմբերին սրտի վիրահատության էր ենթարկվել:

Նմանատիպ նյութեր