211652_close_icon
views-count3227 դիտում article-date 14:16 29-06-2019

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Սահմանվել են այլընտրանքային ավտոճանապարհներ՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: Հունիսի 29-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր