211652_close_icon
views-count16855 դիտում article-date 21:22 27-06-2019

Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ գլխավոր դատախազություն

Հաստատվել է Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Այս մասին [url=https://www.shantnews.am/news/view/414018.html]SHANTNEWS.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց Խաչատրյանը: Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018 թվականի հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին փոխվեց նրա խափանման միջոց կալանավորումը: Ասատրյանը 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվեց: Մանրամասներն՝ [url=https://www.shantnews.am/news/view/414018.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր