211652_close_icon
views-count1056 դիտում article-date 20:20 27-06-2019

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՆ ՄԶԳ ավագ տնտեսագետ , տնտեսական աճի, կրթության և շրջակա միջավայրի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Փոլ Օլիվիերը, ավագ փորձագետ Քրիստեն Շուբերտը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կառավարիչ Հայկանուշ Բագրատունյանը, այլ ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը: Գեղամ Գևորգյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել է ՀՀ ՏՄՊՊՀ –ի առաջնահերթությունները և տեսլականը: Նա միաժամանակ շեշտել է, որ Հանձնաժողովը մեծ աշխատանք ունի կատարելու հասարակության շրջանում Հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ: Պատվիրակության անդամները հայտնել են, որ Հայաստանում են զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է կատարել ներառական աճի հետ կապված գնահատում (ախտորոշում): Գնահատումը (ախտորոշումը ) կկատարվի ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International ընկերության տնտեսագետների կողմից: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել վերոնշյալ ուսումնասիրությունների շրջանակում ՏՄՊՊՀ ոլորտին առնչվող այլ հարցերի ևս: [b] ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով[/b]

Նմանատիպ նյութեր