211652_close_icon
views-count18910 դիտում article-date 17:07 27-06-2019

Ես այնտեղից միշտ խուսափում էի, որովհետև ջրի էին ուղարկում «Միշանց» աղբյուր. Էրիկ Օհանյանի արմատները ձգվում են պատմական Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aysor.am

Արևելյան մարտարվեստների վարպետ, մարզիչ Էրիկ Օհանյանն օրերս գտնվում էր Արցախում: Պարզվում է՝ ծնունդով երևանցի մարզիկի արմատները տանում են Արցախ. հայրը Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքից էր, մայրը՝ Կուսապատից: Նույն շրջանի տարբեր գյուղերում բնակվող երիտասարդներն ուսանողության տարիներին ծանոթացել ու ընտանիք են կազմել Հայաստանի մայրաքաղաք Երևանում: [url=https://www.aysor.am/am/news/2019/06/26/%D4%B7%D6%80%D5%AB%D5%AF-%D5%95%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1580567?fbclid=IwAR2gT5yMxTeDi6SKViPqMzSp-Vlq8QD2YOYIPpGYVjF2XFW1POLN2RNMX24]Aysor.am[/url]-ի հետ զրույցում Էրիկը կեսկատակ-կեսլուրջ վերհիշեց՝ ծնողներն ամեն ամառ իրեն ու քրոջը Արցախ էին ուղարկում՝ «մարդ դառնալու», իսկ իրենք գնում էին Չեխոսլովակիա ու Լենինգրադ՝ հանգստանալու: Ի դեպ, հենց այդ տարիները օգնեցին, որ նա Արցախի դժվար ու կոլորիտային բարբառին տիրապետեր: [b]- Էրիկ, մենա՞կ էիք այս անգամ Արցախ գնացել:[/b] - Ո՛չ, կնոջս ու փոքր տղայիս հետ: Աղջիկս բասկետբոլ է պարապում, մրցումների է պատրաստվում, այդ պատճառով չեկավ: Մեծ տղաս էլ երկու փոքրիկ ունի, դեռ չի կարողանում գալ: 25 տարի է՝ ամուսնացած ենք, կինս Արցախում չէր եղել, սա իր առաջին այցելությունն էր: Հավանեց, ասեց՝ «այստեղ չեմ ապրի, բայց շուտ-շուտ կգամ» Մանրամասներն՝ [url=https://www.aysor.am/am/news/2019/06/26/%D4%B7%D6%80%D5%AB%D5%AF-%D5%95%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1580567?fbclid=IwAR2gT5yMxTeDi6SKViPqMzSp-Vlq8QD2YOYIPpGYVjF2XFW1POLN2RNMX24]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր