211652_close_icon
views-count1712 դիտում article-date 19:38 26-06-2019

Աննա Հակոբյանն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է դպրոց և ծանոթացել դպրոցում ներկա դրությամբ գործող ուսումնական ճամբարին: Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ուսումնական ճամբարն իրականացվում է Ուսումնական ամառ նախագծի շրջանակում: Աշոտ Բլեյանը տիկին Հակոբյանին ներկայացրել է այն նորամուծություններն ու փոփոխությունները, որոնք մշտապես արվում են դպրոցում: Նա ներկայացրել է կրթահամալիրում 2019թ., 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող-զարգացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթը։ Ըստ այդ փաթեթի՝ կրթահամալիրը յոթ ուղղությամբ գործունեություն է ծավալելու: Դրանք են՝ հեղինակային կրթական բաց ցանց, Արատեսի դպրական կենտրոն, Խաղողի և գինու դպրոց, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, Հնգամարտի դպրոց Ուսումնական ագարակում, ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ, կրթական պարտեզ բնակելի արվարձանում: Աննա Հակոբյանը շրջել է կրթահամալիրով, ծանոթացել եղած ու իրականացվող աշխատանքներին, շփվել ուսումնական ճամբար այցելած երեխաների հետ: Աշոտ Բլեյանը ներկայացրել է այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կրթահամալիրի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես օրվա ընթացքում աշակերտների՝ դպրոցից դպրոց անվտանգ և հարմար տեղաշարժին և կրթական պարտեզի իրականացմանը՝ որպես այդ խնդիրների լուծում: Ի պատասխան տիկին Հակոբյանն արտահայտել է իր զարմանքն առ այն, որ կրթական նորամուծությունները կարող են խոչընդոտվել քաղաքային իշխանությունների կողմից:

Նմանատիպ նյութեր