1086 դիտում
16:43 01-12-2015
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի ղեկավարությանը
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի պատվիրակությանը՝ հարկադիր կատարման գծով տնօրեն և գործառնությունների գծով ղեկավար Սվեն Կիհլգրենի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու համար, ապա կարևորել Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը: Միհրան Պողոսյանը, մասնավորապես, նշել է. «Մենք հետաքրքրված ենք Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի փորձով: Որպես պետական կառավարման մարմին՝ ՀՀ Հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է բազմաթիվ մարտահրավերների դիմագրավել, մասնավորապես՝ կատարողական վարույթների մեծ հոսքին։ Դա կարողացել ենք կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ առանց աշխատակիցների թիվն ավելացնելու։ Մեզ համար արդիական է ՏՏ ոլորտի զարգացումը, և մեր ամենօրյա աշխատանքում մենք հետևողական ենք Ծառայությունում ոլորտի զարգացմանն ու մարտահրավերների դիմագրավմանը»։
Շվեդ գործընկերների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ինչպես ՀՀ Հարկադիր կատարման ծառայության պրակտիկ գործունեությունը, այնպես էլ՝ դրա համար հիմք հանդիսացող օրենսդրական կարգավորումները։ «Անշուշտ, արժևորում ենք մեր կուտակած փորձը, սակայն շատ կարևոր և օգտակար է ուսումնասիրել և ձեռք բերել այլ երկրների փորձը ևս», - իր խոսքում նշել է Սվեն Կիհլգրենը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ կատարողական վարույթի ընթացքում կիրառվող հարկադրանքի միջոցների տեսակները և կիրառման առանձնահատկությունները, ՏՏ ոլորտների ներգրավվածության աստիճանը հարկադիր կատարման գործընթացում, պարտապանի գույքի հայտնաբերման և իրացման մեխանիզմները։
Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ՀՀ հարկադիր կատարման ծառայության և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի միջև համագործակցության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը, որով կողմերի միջև համագործակցության նոր հիմքեր կստեղծվեն և կպլանավորվեն կատարվելիք աշխատանքները: Այս նպատակով առաջիկայում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21049 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1162 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու