211652_close_icon
views-count76042 դիտում article-date 14:36 26-06-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. զինվորական «պալիգոնից» հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 19–ամյա զինվորի դի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը ՝վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի զինվորական պալիգոնից և նա ժամկետային զինծառայող էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր