211652_close_icon
views-count2149 դիտում article-date 13:25 26-06-2019

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը բժիշկների մասնագիտական տոնի կապակցությամբ «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարին և աշխատակիցների: Մասնավորապես՝ համագործակցության համար հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը, նույն ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը և դիակների փորձաքննության վարիչ Սանասար Սևոյանը: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին սերտ համագործակցության համար: ՔԿ նախագահը հատուկ ընդգծել է հանցագործության բացահայտման գործում փորձագետների աշխատանքի կարևորությունը` նշելով, որ ցանկացած հանցագործության բացահայտում քննիչների, ոստիկանների և փորձագետների արդյունավետ աշխատանքի և համագործակցության արդյունք է: «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՔԿ նախագահին՝ իրենց կատարած աշխատանքը գնահատելու համար. «Շնորհակալ եմ՝ մեր համեստ աշխատանքը գնահատելու համար: Այս պարգևատրումները մեզ պարտավորեցնում են, որ առավել սերտ և արդյունավետ աշխատենք Քննչական կոմիտեի հետ»,- ասել է Մհեր Բիշարյանը: [b] ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր