211652_close_icon
views-count1616 դիտում article-date 21:48 25-06-2019

Գիշերային գողություններ մայրաքաղաքի կենտրոնում. ոստիկանների բացահայտումը

Հունիսի 24-ին, ժամը 09.09-ին, ոստիկանություն է զանգահարել Իրանի քաղաքացի, ազգությամբ հայ 26-ամյա մի անհատ ձեռնարկատեր: նա հայտնել է, որ Զաքյան փողոցում, արագ սննդի կետից գողություն է կատարվել: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկանները: Նրանք պարզել են, որ գիշերը, տեխնիկական միջոցներ գործադրելով բացել են դռան փականն ու սննդի կետից գողացել հեռուստացույց և չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար: Նույն օրը, ժամը 12.45, ստացվել է նմանատիպ մեկ այլ հաղորդում. Մաշտոցի պողոտայում գտնվող գեղեցկության սրահից կատարվել է գողություն: Դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին գեղեցկության սրահի դուռն ու դրամարկղից գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է ՍՊԸ-ին պատկանող կնիքը: Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունները կատարել է Փարպեցու փողոցի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր