211652_close_icon
views-count2012 դիտում article-date 21:16 21-04-2021

Արտադրամասից գողություններ անողները պահակներն էին․ Կումայրիի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 16-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտի 26-ի ժամը 14-ից ապրիլի 16-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի մի արտադրամասից գողացել են հաստոցների էլեկտրական ութ շարժիչ, օդափոխման համակարգի յոթ էլեկտրական շարժիչ և մասեր: Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր 500 հազար դրամից ավելի վնաս։

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին նույն արտադրամասի երկու պահակների։ Ոստիկանությունում նրանցից մեկը խոստովանեց, որ մյուս պահակի հետ նշված գործարանից շարժիչները և մասերը պարբերաբար գողացել են իրենք:

Գողոնը մասամբ առգրավվել է։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր