211652_close_icon
views-count1403 դիտում article-date 18:14 24-06-2019

Գուրգեն Հովհաննիսյան. Հաղթելու ցանկությունը մեծ էր

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում թուրք Իլյաս Մուչահիտի նկատմամբ 3։2 հաշվով դժվարին [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/24/1128239/]հաղթանակից[/url] հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին: «Շատ դաժան մենամարտ էր՝ հատկապես, որ մրցակիցս թուրք էր: Մեծ էր և՛ լարվածությունը, և՛ հաղթելու ցանկությունը։ Եվս մեկ հաղթանակ եւ կունենամ առնվազն բրոնզե մեդալ։ Ամեն ինչ կանեմ հունիսի 26-ին կայանալիք հաջորդ մենամարտում հաղթելու համար»,- նշեց հայ բռնցքամարտիկը: Հիշեցնենք, որ Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին: Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմրցի Գերմանիան ներկայացնող Նելվի Տիաֆակի հետ:

Նմանատիպ նյութեր