Թբիլիսին վստահեցրել է, որ ռուս զբոսաշրջիկների անվտանգությանը ոչինչ չի սպառնում Վրաստանում
Վրաստանի զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկները կարող են հանգիստ այցելել Վրաստան. չնայած երկրում տիրող հակառուսական տրամադրություններին, նրանց անվտանգությանը ոչինչ չի խանգարի։ Այդ մասին հայտնել է Interfax գործակալությունը։
Վարչությունը, այդուհանդերձ, խորհուրդ է տվել զբոսարշջիկներին խուսափել մարդաշատ վայրերից։ Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի աշխատանքին, ապա այն չի խաթարվել։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից ամբողջովին դադարեցնելու են թռիչքները դեպի Վրաստան։
Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին։ Կան մի բազմաթիվ ձերբակալվածներ։