1720 դիտում
11:12 17-06-2022
Թբիլիսին սպառնում է բացահայտել ողջ ճշմարտությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վրաստանը կարող է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանալ, իսկ Ուկրաինայի հետ կապված հարցն ամեն ինչում դրական է լուծվել։ Եվրահանձնաժողովը հիմնականում աջակցում է նաև Մոլդովային։ Վրացական իշխանությունները կոշտ են արձագանքել դրան՝ խոստանալով «անարդար որոշման» դեպքում հրապարակել ողջ ճշմարտությունը կատարվածի մասին։
Թբիլիսիի համար տհաճ լուրը հրապարակվել է ամերիկյան «Politico» պարբերականում: Հոդվածում շեշտվում է, որ Ուկրաինայի հետ կապված խնդիրը լուծված է, Մոլդովան ունի ամուր եվրոպամետ կառավարություն, մինչդեռ Վրաստանը տառապում է քաղաքական անկարգություններից և «նկատելի ժողովրդավարական հետընթացից»։
Այս լուրը, ամենայն հավանականությամբ, դուր է եկել Կիևին։ Օրերս Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, ով պատասխանատու է եվրաինտեգրման համար, մտահոգություն է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հայտերը կարող են ներառվել մեկ ընդհանուր փաթեթում։ Նրա կարծիքով՝ դա կարող է բարդացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը, քանի որ այդ երկիրը «նկատելիորեն առաջ է անցել մյուս երկուսից»։
Թբիլիսիում, սակայն, միանգամայն այլ կարծիք ունեն: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, դա Վրաստանն է: Եվ միայն հետո՝ Ուկրաինան ու Մոլդովան: Մենք կարգավիճակ ենք պահանջում, որին վրացի ժողովուրդն արժանի է 30 տարվա պայքարի և ժողովրդավարության շինարարության համար»: Միևնույն ժամանակ Ղարիբաշվիլին շեշտել է, որ եթե կարգավիճակի տրամադրումը որոշվում է պատերազմով, «մենք պատերազմ չենք ուզում»:
Վարչապետն ասել է, որ վերջնական որոշման է սպասում հունիսի 23-ին և 24-ին, և եթե Վրաստանին մերժեն թեկնածուի կարգավիճակ տալ, ապա Թբիլիսին պատրաստ է ողջ ճշմարտությունն ասել այդ գործընթացի մասին: Թե կոնկրետ ինչ է ենթադրել Ղարիբաշվիլին, այնքան էլ պարզ չէ, սակայն զգուշացումը բավական չարագուշակ է հնչում»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1685 դիտում
17:15 22-06-2019
Թբիլիսին վստահեցրել է, որ ռուս զբոսաշրջիկների անվտանգությանը ոչինչ չի սպառնում Վրաստանում
4766 դիտում
16:25 18-04-2015
Էրդողանը «պատրաստվում է բացահայտել ճշմարտությունը» Հայոց ցեղասպանության հարցում. նա պատմաբանների է հավաքում
1412 դիտում
15:03 30-08-2014
Լիտվայի հասարակությունը պետք է իմանա Արցախի և արցախյան հիմնախնդրի մասին ողջ ճշմարտությունը. Դալիա Կուոդիտե
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»