211652_close_icon
views-count1213 դիտում article-date 13:45 21-06-2019

Հայտնի է Արցախում հերթական ՏԻՄ ընտրությունների օրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումն Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման մասին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն որոշման՝ ընտրությունների օր է նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ը:

Նմանատիպ նյութեր