211652_close_icon
views-count948 դիտում article-date 17:54 20-06-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց Գարգառ գյուղում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետխույզները ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 19-ին, ժամը 11.15-ին, Լոռու մարզի Գարգառ գյուղից բերման են ենթարկել 42-ամյա Արմեն Ք.-ին, որը հունիսի 16-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 2-րդ մասի և 38-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր