ԱԻՆ-ը 13 ահազանգ է ստացել Երևանում և Ալավերդիում փակ դռների վերաբերյալ
Հունիսի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Լոռու մարզի Ալավերդի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: