26286 դիտում
00:11 20-06-2019
Կիևում վթարի հետևանքով հիշողությունը կորցրած աղջիկը փնտրում է Հայաստանում ապրող հարազատներին
Ազգությամբ վրացի Գեորգի անունով երիտասարդը հայտարարություն էր տարածել, որ փնտրում է Արմինե Տիգրանի Ավանեսյանի հարազատներին։
Հայտարարությունն իր էջում տեղադրել էր նաև Սևան քաղաքից Արմինե Մելքոնյանը։ Նա մասնավորապես գրել էր.
«Արմինե Տիգրանի Ավանեսյանը վթարի հետևանքով կորցրել է հիշողությունը; Արմինեն գտնվում է Կիևում, նա Սևանից է, Եղբայրը Սուրեն Տիգրանի Ավանեսյան, հայրը Տիգրան Սուրենի Ավանեսյան:Կարինե Գասպարյան, բարեկամուհին է, իսկ տատիկի անունը Անահիտ է:Այսքանն է հիշում:Խնդրում եմ իմ ընկերներից ով կա Սևանից արձագանքել:Օգնենք Արմինեին գտնել հարազատներին»:
ArmDaily.am-ի հետ զրույցում Արմինե Մելքոնյանն ասաց. «Չնայած այդ աղջիկը պնդում է, որ ինքը Սևանից է, ամեն դեպքում ճիշտ է, որ հանրապետության ողջ տարածքով նրա հարազատներին փնտրեն, քանի որ Սևանից ես գոնե բոլոր մարդկանց ճանաչում եմ, բայց այս աղջկա դեմքը ինձ ոչինչ չասող էր։ Կիևում նրան գտել է մի վրացի տղա՝ Գեորգի անունով, վթարը ևս Կիևում է տեղի ունեցել»:
[img]https://st0.shamshyan.com/editor/0518940001560975081239282.png[/img]
Նմանատիպ նյութեր
870 դիտում
10:47 05-06-2015
Ոստիկանները օգնեցին մոլորված և հիշողությունը կորցրած կնոջը. տեսանյութ
Այս բաժնից
493 դիտում
21:11 14-05-2024
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
631 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
493 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով