211652_close_icon
views-count1028 դիտում article-date 16:34 18-06-2019

Արմավիրի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

Հունիսի 17-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ հունիսի 15-ին Արմավիրի բնակիչ, 44-ամյա տղամարդը, հյուրընկալվելով Նորապատ գյուղի մի բնակչի տուն, գողացել է նրա «Սամսունգ» և «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսները: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հունիսի 17-ին ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով գողացված հեռախոսները: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր