211652_close_icon
views-count1958 դիտում article-date 23:17 07-12-2018

Իջևանի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

Նոյեմբերի 21-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Սմբատ Ս.-ն ու հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 20-ի ժամը 17.30-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Սմբատ Ս.-ն ընտանիքով բացակայել է տնից, ինչի ընթացքում, հետնամասի սենյակի պատուհանը բացելով՝ մտել են տուն և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա շղթա՝ խաչով, 50.000 դրամ, իսկ մյուս ննջասենյակից՝ 3 բջջային հեռախոս՝ պատճառելով 494.000 դրամի վնաս: Դեկտեմբերի 6-ին ձեռնարկված հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Սարո Ա.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնը մասամբ առգրավված է: Սարո Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր