211652_close_icon
views-count935 դիտում article-date 10:24 18-06-2019

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Հունիսի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցրեր: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին , Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին , Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: Օրակարգում է նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր