Հիանալի դաշնամուրային կատարում՝ Զարեհ Սինանյանից. Yerevanpress. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://yerevanpress.am/3204.html?fbclid=IwAR19FSeqkKetghlMvxXZ8F0Sz2DGyxpLOxzV-khiMGJBb_6DZyQ8DqyCEGY]Yerevanpress[/url]-ը գրում է. Աշխարհում ընդունված է, որ պետությունների ղեկավարները կամ հայտնի քաղաքական-պետական գործիչներն ու պաշտոնյաները, բացի պաշտոնական պարտականություններից ունենում են նաեւ սիրած զբաղմունքները։ Դրանք շատ տարբեր են ու տարատեսակ։
Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրինակ սիրում է սպորտով զբաղվել, շներ պահել, Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Թերեզա Մեյն իրեն համարում է կրիկետի սիրահար, Հայաստանի նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանը լավ կիթառ էր նվագում։
Երաժշտական հակումներ ուներ նաեւ Կարեն Կարապետյանը։ Եվ ահա, ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ հիանալի կերպով դաշնամուր է նվագում։
[url=https://yerevanpress.am/3204.html?fbclid=IwAR19FSeqkKetghlMvxXZ8F0Sz2DGyxpLOxzV-khiMGJBb_6DZyQ8DqyCEGY]Yerevanpress[/url]-ի տրամադրության տակ է հայտնվել պարոն Սինանյանի դաշնամուրային կատարումը ներկայացնող տեսանյութ, որը եւ հրապարակում ենք։