Հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:
Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Դասախոսությանը մասնակցելու համար հրավիրում ենք բոլոր տարիքային թիմերի մարզիչներին:
Ցանկացողները կարող են հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս.թ. հունիսի 14-ը, ժամը 18:00-ը, համապատասխան հաստատումն ուղարկելով [email protected] հասցեով կամ զանգահարելով ՀՖՖ տեխնիկական տնօրինություն՝ 060 371888 հեռախոսահամարով:
Մասնակիցները պետք է ներկայանան դասախոսության մեկնարկից կես ժամ առաջ տեղում գրանցվելու համար: Խնդրում ենք ներկայանալ պաշտոնական հագուստով: