Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ նա կշարունակի թիմի հետ աշխատել մինչև 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը:
« Իմ ապագայի վերաբերյալ խորհրդակցեցի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Վերջին 6 տարվա ընթացքում իմ թիմը ընդամենը երկու խաղ է ձախողել, և այդ պատճառով մենք որոշեցինք շարունակել համագրծակցությունը: Երկու տարի հետո մենք կփորձենք պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,-Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է Marca-ն: