211652_close_icon
views-count786 դիտում article-date 17:38 17-06-2019

Մարվեց «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ

«Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված հունիսի 17-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ: Նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Փոստային բացիկի նամականիշի կենտրոնական հատվածում պատկերված է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակի շենքի ճակատը և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» կարգախոսը՝ անգլերեն լեզվով: Նամականիշի աջ հատվածում պատկերված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարբերանշանը և ԵԽ պաշտոնական լոգոտիպը: Փոստային բացիկի ստորին ձախ հատվածում տեղադրված են «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ» և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» գրառումները՝ հայերեն լեզվով: Փոստային բացիկի դարձերեսին ներկայացված է Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակը և «ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ» երկլեզու գրառումը: [b] ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր