211652_close_icon
views-count856 դիտում article-date 15:50 17-06-2019

ՀՀ մշտական ներկայացուցչի նախագահությամբ կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը

Հունիսի 14-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն (Audrey Azoulay) ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հրավերով մասնակցեց Կազմակերպությունում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովին։ Ժողովի ընթացքում Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանկոֆոն խմբի անունից շնորհակալություն հայտնեց գլխավոր տնօրենին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներում կազմակերպության դերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ ՀՀ մշտական ներկայացուցիչը Օդրե Ազուլեին ներկայացրեց Ֆրանկոֆոն խմբի գործունեությունը և նախատեսվող միջոցառումները։ Մասնավորապես՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպվելիք Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երեկոյին, «Ապրել միասինի» արժեքները խթանելու վերաբերյալ ՖՄԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ՀՀ նախագահության շրջանակներում Հայաստանի կողմից 2020թ․ մարտին կազմակերպվելիք համատեղ միջոցառմանը։ Օդրե Ազուլեն ողջունեց Ֆրանկոֆոն խմբի նախաձեռնությունները և, գոհունակություն հայտնելով Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի երեկոյի, ինչպես նաև ՖՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով խմբի նախաձեռնությունների կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիակատար աջակցությունը հայտնեց դրանց կազմակերպմանը։

Նմանատիպ նյութեր