211652_close_icon
views-count999 դիտում article-date 12:06 17-06-2019

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «[url=https://armenpress.am/arm/news/978630.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հունիսի 17-ին հանձնաժողովում հարցը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: «Խոսքը մի փոփոխության մասին է, որը թույլ կտա Արտաքին գործերի նախարարության համակարգում աշխատող դիվանագետներին գործուղման մեջ գտնվել նաև Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համակարգում՝ երկարատև գործուղման կարգավիճակով: Ներկայիս օրենքով այդ հնարավորությունը վերապահված է միայն վարչապետի աշխատակազմում գործուղմանը, և օրենքը փոփոխելու արդյունքում մենք պրոֆեսիոնալ դիվանագետներին հնարավորություն կընձեռենք նաև աշխատել և պահպանել իրենց դիվանագիտական ստաժը ԱԺ-ում, նախագահի աշխատակազմում և պետական այլ մարմիններում, եթե կա մասնավոր համապատասխան համաձայնություն՝ հայեցողական կամ վարչական պաշտոններում աշխատելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: Հունիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Նմանատիպ նյութեր