Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը. տեսանյութ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (41-4, 28 նոկաուտ) պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը:
Գերմանիայի Քիլ քաղաքի «Շպարկասեն» մարզապալատում կայացած մենամարտում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց է բրիտանացի Փոլ Սմիթին (35-3, 20 նոկաուտ) ՝ 117:111, 117:111, 119:107:
Հավելենք, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում իր 41-րդ հաղթանակը տարավ: