211652_close_icon
views-count1967 դիտում article-date 10:17 16-06-2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ. Ուղիղ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում, որի ընթացքում փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ: Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված: Վարչության անդամների ընտրությունից հետո նիստ կգումարվի և կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց համաժողովը կհաստատի: Բացի անցած շրջանը ամփոփելուց և վարչության նոր կազմի ընտրությունից, նախատեսված է նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն: 7 տեղի համար առաջադրվել է 30 թեկնածու: Նախատեսվում են նաև փոփոխություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր