211652_close_icon
views-count38405 դիտում article-date 11:36 16-06-2019

ՌԴ Վորոնեժում խոշոր ավտովթարի հետևանքով 8 մարդ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Վորոնեժ տանող ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Վորոնեժ-Լուգանսկ ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen Transporter միկրոավտոբուսն ու Ford Focus-ը: Վթարի հետևանքով 7 հոգի տեղում մահացել են, ևս մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Ողջ է մնացել 1 հոգի՝ 10 տարեկան աղջիկ երեխա, ում վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Ըստ նախնական տեղեկությունների՝ միկրոավտոբուսում գտնվել է 9 հոգի: Նրանք Վորոնեժի բնակիչներ էին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր