2771 դիտում
22:11 14-06-2019
Ֆրանկ Ռիբերի. Կարիերայիս ամենամեծ անարդարությունն էր, երբ 2013-ին «Ոսկե գնդակը» տվեցին Ռոնալդուին
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նշել է, 2013 թվականին իրեն անարդարացիորեն չեն տվել «Ոսկե գնդակը»:
«Դա ավելին էր, քան հիասթափությունը, դա իմ կարիերայի գլխավոր անարդարությունն էր: Ոչ միայն իմ, այլ շատ ուրիշ մարդկանց համար:
Ես գագաթին էի, սակայն ընդամենը երրորդը դարձա: Այդ մրցաշրջանում ես Մեսիին կամ Ռոնալդուին նախանձելու բան չունեի:
Սա ասում եմ ամենայն համեստությամբ, քանի որ դա ճիշտ է», ասել է Ռիբերին:
2013 թվականին ՖԻՖԱ-ն պատմության մեջ առաջին անգամ որոշեց երկարաձգել «Ոսկե գնդակի» համար քվեարկության ժամկետները՝ նոյեմբերի 15-ից 19-ը, միևնույն ժամանակ թույլ տալով արդեն քվեարկածներին ցանկության դեպքում փոխել իրենց որոշումը:
Արդյունքում «Ոսկե գնդակը» ստացավ Կրիշտիանու Ռոնալդուն, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Ռեալում»: Վերջինս հավաքել էր ձայների 27,99%-ը: Երկրորդը Լիոնել Մեսին էր՝ 24,72%, իսկ Ռիբերին միայն երրորդն էր՝ 23,36%:
Նշենք, որ 2012/13 մրցաշրջանում Ռիբերին տրեբլ նվաճեց «Բավարիայի» հետ՝ Գերմանիայի առաջնությունն ու Գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան:
Նմանատիպ նյութեր
9864 դիտում
20:26 08-01-2018
Ֆրանկ Ռիբերի. 2013-ին «Ոսկե գնդակը» անարդարացի տվեցին Ռոնալդուին
1629 դիտում
15:50 17-05-2022
Ամենամեծ անարդարությունն այն է, որ Ինյեստան չստացավ «Ոսկե գնդակը». Բուֆոն
1815 դիտում
16:30 13-01-2015
Բեկենբաուերը հիասթափված է, որ «Ոսկե գնդակը» կրկին տվեցին Ռոնալդուին
Այս բաժնից
3181 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3427 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
3118 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները