211652_close_icon
views-count35626 դիտում article-date 20:36 14-06-2019

Արտակարգ իրավիճակ Երևանում. Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Անուշ» այգեգործական ընկերության տարածքում խոշոր հրդեհի դեմ պայքարում էին հրշեջները և քաղաքացիները. Օպերատիվ են գործել նաև բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Անուշ» այգեգործական ընկերության տարածքում մոտ 10 հազար հեկտար խոտածածկ հատվածում ուժեղ հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ մի քանի մարտական հաշվարկով: Հրշեջները քաղաքացիների հետ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջների ու քաղաքացիների աշխատանքը դժվարանում էր, քանի որ և՛ կիզիչ արևն էր խանգարում, և՛ որոշ հատվածներ անանցանելի էին: Այնուամենայնիվ, շնորհիվ հրշեջների և քաղաքացիների՝ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կանչով առաջին իսկ պահից նշված վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, քանի որ կար վտնագ, որ հնարավոր էր՝ մարդկանց ինքնազգացողությունը վատանար: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր