211652_close_icon
views-count1068 դիտում article-date 23:04 14-06-2019

Տղամարդը փորձել էր օտարերկրացուց գողություն կատարել

Հունիսի 12-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության ՊՊԳՎ գնդի Կենտրոնական բաժնի ծառայողները Երևան քաղաքի Աբովյան և Զաքյան փողոցների խաչմերուկից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են եթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 30-ամյա մի բնակչի և ներկայացրել ՌԴ մի քաղաքացու: Մինչ այդ նշված խաչմերուկում ոստիկաններին էր մոտեցել օտարերկրյա քաղաքացին և մատնացույց անելով տղամարդուն` հայտնել էր, որ նա փորձել է իր պայուսակի գրպանից գողություն կատարել, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր