211652_close_icon
views-count2792 դիտում article-date 09:11 14-06-2019

Երբ կոկորդիլոսները թռչում են. աբսուրդի միտումնավոր խտացում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հերթական գլուխգործոցը. որ ժամանակին կոկորդիլոսները թռչում էին, դարձել է համացանցային քննարկումների առարկա այդ նույն մարզպետի խոստովանու­թյան հետ մեկտեղ, որ իր բարեկամներին է ընդունել աշխատանքի: Դե, հիշելով 40 հազար հեկտարի մասին նրա խայտառակ պատմությունը՝ այլևս թռչող կոկորդիլոսների վրա զարմանալու տեղ չի մնում: Իհարկե, ՔՊCC-ի ստան­դարտ քայլոյի մարմնացում Գարիկ Սարգսյանը, ինչ-որ տեղից լսելով, որ անատոմիական տեսակետից նմանություն­ներ կան կոկորդիլոսի ու թռչնի աղեստամոքսային տրակտների միջև, չէր կարող գալ այլ եզրա­կացության, քան կոկորդիլոսի թռչելու ունակությանը: Առավել ևս, որ կոկորդիլոսաբուծության նրա «իդեա-ֆիքսի» արշալույսին ՊԵԿ-ն էր երկար-բարակ մտա­ծում, թե որպես ինչ է ներմուծվում կոկորդիլոսի ձուն՝ որպես թռչնի՞, թե՞ այլ կենդանու ձու: Իսկ կոկորդիլոսաբուծություն զարգացնել անպայման արժե: Աբովյանի խայտառակ պարտու­թյունից հետո մյուս քայլո մարզ­պետին՝ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին հո չե՞ն ուղեկցելու պարոն Ծառուկյանի առյուծների մոտ: Ավելի լավ է Գարիկի հարա­զատ կոկորդիլոսների մոտ տա­նեն: Բայց կատակը կատակ, սա­կայն ՔՊCC-ում տիրում է կատա­րյալ գզվռտոց, ուր գրեթե բոլորը բոլորի տակ փորում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր