860 դիտում
14:52 12-06-2019
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 11-ից 12-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու թմրանյութի իրացման 2-ական, սպանության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առանց լիցենզիայի հոգեմետ դեղեր ձեռք բերելու, առևտրային կաշառքի, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, ավտոմեքենա փախցնելու և սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 4, անձնական ունեցվածքի գողության 2 և սպնանության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
920 դիտում
14:43 02-06-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 30-ից հունիսի 2-ը)
1153 դիտում
19:57 03-06-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 2-ից 3-ը
879 դիտում
15:27 04-06-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 4-ը)
Այս բաժնից
358 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
262 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
325 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն