211652_close_icon

Շվեդիայի թագավորն ընդունել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը

views-count1703 դիտում article-date 21:25 11-06-2019
Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հունիսի 11-ին խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը հետեւել է 30 րոպե տևողությամբ առանձնազրույց:

Նմանատիպ նյութեր