Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է հունիս ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 3-ից 8-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2911 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 6 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 2 զանգ-բողոքի:
Հունիսի 3-ից 8-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1575 քաղաքացի: