Հայտնի է Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության խաղացանկը
Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի Հայաստան-Իսպանիա հանդիպումով։ Բացման խաղը հուլիսի 14-ին կընդունի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը։
Խաղի սկիզբը՝ ժամը 18։45-ին։
Նույն օրը խմբի մյուս խաղում կհանդիպեն Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները («Բանանց» մարզադաշտ), որոնք նախորդ առաջնության եզրափակիչ խաղում վիճարկել են չեմպիոնի կոչումը։
[b] Մրցաշարի ամբողջական խաղացանկը՝
[/b]
Կիրակի, 14.07
«Ա» խումբ
Հայաստան-Իսպանիա, 18։45, «Հանրապետական» մարզադաշտ
Իտալիա-Պորտուգալիա, 21։00, «Բանանց» մարզադաշտ
Երկուշաբթի, 15.07
«Բ» խումբ
Նորվեգիա-Իռլանդիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Չեխիա-Ֆրանսիա, 21։00, «Հանրապետական» մարզադաշտ
Չորեքշաբթի, 17.07
«Ա» խումբ
Պորտուգալիա-Իսպանիա, 18։45, «Բանանց» մարզադաշտ
Հայաստան-Իտալիա, 21։00, «Հանրապետական» մարզադաշտ
Հինգշաբթի, 18.07
«Բ» խումբ
Չեխիա-Նորվեգիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Իռլանդիա-Ֆրանսիա, 21։00, «Բանանց» մարզադաշտ
Շաբաթ, 20.07
«Ա» խումբ
Պորտուգալիա- Հայաստան, 21։00, «Հանրապետական» մարզադաշտ
Իսպանիա-Իտալիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Կիրակի, 21.07
«Բ» խումբ
Ֆրանսիա-Նորվեգիա, 21։00, «Բանանց» մարզադաշտ
Իռլանդիա-Չեխիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Փլեյ-օֆ
Չորեքշաբթի, 24.07
Կիսաեզրափակիչ
18։00, «Բանանց» մարզադաշտ
21։00, «Հանրապետական» մարզադաշտ
Շաբաթ, 27.07
Եզրափակիչ
20։30, «Հանրապետական» մարզադաշտ
Կիսաեզրափակիչում «Ա» խմբի հաղթողը կխաղա «Բ» խմբի 2-րդ թիմի, «Բ» խմբի հաղթողը՝ «Ա» խմբի 2-րդ թիմի հետ։