211652_close_icon
views-count1373 դիտում article-date 15:37 08-06-2019

Տավուշի ոստիկանները հետախուզվողի են բերման ենթարկել

«Հետախուզում-2019» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1990 թվականին ծնված Արսեն Ջ.-ին, որը մարտի 7-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր