slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1845 դիտում article-date 15:13 08-06-2019
Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի հետ: Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաև կայցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր: Հանդիպմանը ներկա էր Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը: Ուրախություն հայտնելով Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլև միտված է նպաստելու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների և գործակցության առավել զորացմանը: Նորին Սրբությունը վերհիշեց Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի և իր ուսումնառության տարիները, անցած հոգևոր ծառայության ուղին: Վեհափառ Հայրապետը կարևորեց նման այցելությունները` անդրադառնալով նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Իր հերթին Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Պավել միտրոպոլիտը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հաստատեց, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան: Միտրոպոլիտը նաև նշեց, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու անցած դժվարին ու հերոսական պատմական ուղուն և իր ծառայության տարբեր վայրերում մշտապես առնչվել է Հայոց Եկեղեցու կառույցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբազնությունը Հայոց Հովվապետին ներկայացրեց նաև Բելառուսում Ուղղափառ Եկեղեցու գործունեությունն ու հոգևոր կյանքի ներկայիս կացությունը: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս անդրադարձ կատարեց Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայոց Եկեղեցու ջանքերին եկեղեցական կառույցների վերականգնման, հոգևորականների պատրաստության և եկեղեցաշինության ոլորտներում: Մասնավորապես խոսվեց Միածնաէջ Մայր տաՃարի ամրակայման և վերանորոգության աշխատանքների մասին: Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հոգևոր եղբորն ի Քրիստոս մաղթեց արևշատ կյանքի երկար օրեր և արդյունավետ գործունեություն ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Բելառուսի հավատավոր ժողովրդի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր