211652_close_icon
views-count1194 դիտում article-date 10:37 07-06-2019

Այո, սա հայտ է՝ ուժեղացնելու համագործակցությունը․ Զոհրաբ Մնացականյան․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով նախօրեին Նիկոսիայում տեղի էր ունեցել առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի և Նիկոս Խրիստոդուլիդեսի մասնակցությամբ և ընդունվել համատեղ հայտարարություն: «ՀՀ»-ի հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը, մասնավորապես, Արցախի և Կիպրոսի հիմնախնդիրների հետ կապված հարցին՝ ԱԳ նախարար նշել է, որ այս պետություններն ունեն անվտանգության լրջագույն մարտահրավերներ, հետևաբար Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի համար անմիջապես անվտանգությանն առնչվող մարտահրավերները միշտ եղել են օրակարգում։ «Մենք ուղղակի սա համապարփակ ենք դարձնում։ Սա հայեցակարգային հայտարարություն էր այն առումով, որ պետությունների միջև խորքային՝ քաղաքակրթական, պատմական հիմքերի վրա եղած հարաբերությունները այս նոր՝ եռակողմ ձևաչափով ստանում են համակարգված բնույթ։ Այո, սա հայտ է՝ ուժեղացնելու համագործակցությունը և ի ցույց դնելու այդ եռակողմ համագործակցության մտադրությունը և ցանկությունը երեք պետությունների, բարեկամ ժողովուրդների միջև, ինչպես նաև այդ հայտը ներկայացնելու միջազգային հարաբերություններում»,- մանրամասնել է արտգործնախարարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր